Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը` Սերժ Սարգսյանի հետ իր մտերմության մասին

Նոյեմբեր 06,2018 13:50

«Դե որ ասում են, ուրեմն մի բան կա, էլի»-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը`հարցին`ասում են, որ ինքն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինի: Ֆելիքս Ցոլակյանը կրկին առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով, Շիրակի մարզում: Կուսակցական երբեք չի եղել, չի էլ պատրաստվում լինել:

Հարցին`հիմա՞ է հեշտ աշխատելը, թե՞ նախորդ իշխանությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Աշխատողի համար տարբերությունը շատ մեծ չի, բայց այսօրվա դրությամբ շատ ավելի հեշտ է, այն իմաստով, որ ավելի ազատ են հավանաբար, իշխանության մեջ աշխատող մարդիկ իրենց գործողություններում»:

Aravot.am-ի հարցին`երբ դուք նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն էիք, ազատ չէի՞ք պետական հիմնարկում ձեր աշխատանքը կատարելու հարցում. այն կոռուպցիայի դեպքերը, որոնք որ հիմա բացահայտվում է այդ նույն կառույցի կողմից, ինչո՞ւ ինքը տեղյակ չէր, չէր բացահայտում կամ կանխարգելում: «Վերահսկողական ծառայությունն ունեցել է իր գործառույթները, կանոնադրությունը, որտեղ նշված են այն ֆունկցիաները, որոնք պետք է անի վերահսկողական ծառայությունը`նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների կատարման վերահսկողություն, նախագահի հանձնարարականների կատարում: Ես չեմ կարող իմանալ որտեղ ի՞նչ է կատարվում: Դրա համար կային ուժային կառույցներ, եւ այլն, եւ այլն, որոնք պետք է զբաղվեին դրանցով: Պետք չի ինձ վերագրել, որ ես կարող էի, կամ չեմ ուզել»,- պատասխանեց Ֆելիքս Ցոլակյանը:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը`ինքը համարվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից, Ֆելիքս Ցոլակյանը հակադարձեց. «Ես երբեւիցե որեւէ մեկի հետ մտերմություն չեմ ունեցել: Ես պետական ծառայող եմ եղել եւ իմ աշխատանքը կատարել եմ, իբրեւ պետական ծառայող: Ես որեւէ անձնական ձեւի հարաբերություններ որեւէ մեկի հետ չեմ ունեցել երբեւիցե: Դեռ ավելի վաղ`Սովետական միության ժամանակներից: Եվ աշխատանքի մեջ միշտ էլ ունեցել եմ իմ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, ոչ թե անձերի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930