Նոյեմբերի 6-ին, ժամը 01.40-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության նախկին հենակետին հարակից ցանկապատին, ինչի հետևանքով անձը չպարզված չորս տղամարդ շպրտվել են ավտոմեքենայից, որոնցից երեքը տեղում, իսկ չորրորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Մահացածների ինքնությունը ճշտվում է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն