Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխավոր ճարտարապետ Մեսչյանը՝ Աֆրիկյանների տան ու Երիտասարդական պալատի մասին

Նոյեմբեր 06,2018 13:38

Աֆրիկյանների տունը միակ հուշարձան-շենքն է, որը քանդելուց հետո 100 տոկոսով կվերականգնվի: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ է լինելու Նոր Երեւանի ճակատագիրը, արդյոք այն նոր քաղաքային իշխանության օրոք կյանքի՞ է կոչվելու:

Պարոն Մեսչյանն ասաց, որ Աֆրիկյանների տան քարերը պահպանված են՝ ի տարբերություն մյուս հուշարձան-շենքերի, որոնք բարբարոսաբար են քանդվել, ուստի շենքը կվերականգնվի՝շնորհիվ բարեխիղճ քարտաշների, որոնք խնամքով քանդել, համարակալել են քարերը: Իսկ մնացած շենք-հուշարձաններից մեծ մասի քարերը պահպանված չեն, եւ 30 տոկոսն է փրկված: Գլխավոր ճարտարապետի տվյալներով, Աֆրիկյանների շենքը կվերականգնվի 2-2,5 տարվա ընթացքում:

Հարցին, թե երբ կվերսկսի Երիտասարդական պալատի տեղում իրականացվելիք շինարարությունը, որն արդեն երկար տարիներ է՝ այդպես էլ չի իրագործվում, պարոն Մեսչյանն ասաց, որ այն բավականին թանկարժեք ծրագիր է եւ դեռ նախագծման, թույլտվություններ տալու ժամանակ հաշվի չի առնվել, որ այդպիսի ծրագրերը գրեթե անիրագործելի են:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930