Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը՝ ԼԳԲՏ ֆորումի մասին. «Նպատակահարմար չի, ինքս չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաեւ ռիսկերից, անվտանգությունից ելնելով»

Նոյեմբեր 06,2018 13:08

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի անցկացվելու: Նա դա հատուկ ընդգծված տոնով ասաց, ու լրագրողները փորձեցին ճշտել՝ եթե անցկացվեր, ի՞նչ կլիներ, դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ՝ Օսիպյանն ասաց. «Դուք ձեր հարցում կխնդրեմ կոռեկտ լինեք, ես կողմ եմ…դեմ եմ..Ո՛չ, չի լինելու,որովհետեւ կարծում եմ, այս պահին նպատակահարմար չի, ինքս չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաեւ ռիսկերից, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում դա տեղի չունենա: Օրեր առաջ տեսանք, թե հարեւան պետությունում՝ Վրաստանում ինչ տեղի ունեցավ»: Նա ասաց, որ թեեւ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ցանկացած միջոցառման ՀՀ-ում, եւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները դա ցույց տվեցին:

Խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հետեւողական է լինելու. «Հետեւելու եմ եւ պատժելու եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Օրենքի առջեւ բոլորը հավասար են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Անկախ տվյալ ֆորումի բովանդակությունից կամ քննարկվելիք թեմաներից, այս որոշումի սահմանադրական է°: Փաստորեն ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող, ատելություն քարոզող ու ՀՀ քաղաքացիների հանդեպ սպառնալիքներ հնչեցնող մասսան որոշում է թե ժողովրդավարական երկրում ինչ ֆորումներ տեղի պիտի ունենան և ինչ ֆորումներ ո°չ: Այստեղ հաղթեց բռնությունը: Հաղթեց փորամասնությունների նկատմամբ ատելությունը, և այդ ամեն ինչից իհարկե հաղթում է ռուսական ֆաշիզմը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930