6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նրա նկատմամբ կիրառվեց համաներումը:
Շանթ Հարությունյանն անակնկալ է արել իր ընտանիքի անդամներին:
«Պապան զանգեց, ասեց՝ իջի բակ։ Իջա եւ տեսա պապան կանգնած է շենքի բակում։ Մենակ տուն էր եկել»,- «Ա1+»-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։