ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ընտրական ամբողջ գործընթացը ղեկավարում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը. «Ցուցակների, քարոզչական մարտավարության խնդիրները դեռևս քննարկման փուլում են, դեռ ժամանակ կա։ Երբ դրանք ամբողջանան, Գերագույն մարմինը տեղեկատվությունը կտրամադրի»։
Նա նկատեց, որ Դաշնակցության ցուցակները երբևէ կաղապարված չեն եղել միայն դաշնակցականների մասնակցության իմաստով, համենայն դեպս՝ ներկայիս գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության մեջ կա նաև ոչ դաշնակցական պատգամավոր, որը հենց ռեյտինգային համակարգով է ընդգրկվել. «Այսինքն` այս առումով որևէ կաշկանդում կամ սահմանափակում չկա՝ թե՛ ռեյտինգային համակարգով ոչ կուսակցականի ընդգրկման, թե՛ կուսակցության ընդհանուր ցանկի մեջ մտավորականության, գիտության ներկայացուցիչների ընդգրկման իմաստով, որոնք կուսակցական պատկանելություն չունեն։ Բայց որևէ այլ կուսակցության անդամ ՀՅԴ ցուցակում մենք չենք ներգրավելու և դրա իմաստը չենք տեսնում, որովհետև դա արդեն որևէ անձի հարցն է, թե ինչու է նա այլ կուսակցության դիմում»։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում