«France Football»-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամենամոտ ապագայում կարող է գլխավորել «Միլանը»: Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունները շարունակվել են մի քանի շաբաթ, եւ Վենգերը տվել է համաձայնությունը:
Նշանակման դեպքում 68-ամյա մասնագետը «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ջեննարո Գատտուզոյին, որի ղեկավարությամբ իտալական ակումբը «A» սերիայում ընթանում է չորրորդ տեղում եւ առաջատար «Յուվենթուսին» զիջում է 10 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ