Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած դեպքից հետո պետք է հստակ երաշխիքներ տրված լինեն կառույցին». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2018 12:17

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ։ Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ նոր քարտուղարի ընտրությունն է լինելու։

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը կարծում է, որ Հայաստանն այլեւս չպետք է շարունակի նախագահությունն այդ կառույցում, քանի որ կորցրել է այն, եւ ռոտացիոն կարգով այն պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին։

Կոլերովն, ամեն դեպքում, չբացառեց, որ կարող է կրկին Հայաստանի ներկայացուցիչը լինել, սակայն նրա խոսքով՝ դա կլինի այն պարագայում, եթե Հայաստանը քաղաքական խոստումներ տված լինի կառույցին։ Նրա խոսքով՝ այստեղ էական չէ, թե ով է Հայաստանի ներկայացուցիչը, եւ եթե որոշվի, որ այն պետք է այլ երկրի ներկայացուցիչ զբաղեցնի, անձն այստեղ դերակատարում չի ունենալու։ «Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած դեպքից հետո պետք է հստակ երաշխիքներ տրված լինեն կառույցին, քանի որ Հայաստանը լավ չվարվեց, եւ այդ առումով Ղազախստանն ու Բելառուսն այնքան էլ լավ տրամադրված չեն։ Եվ այստեղ Հայաստանի թեկնածուի ով լինելը ոչինչ չի կարող փոխել»,- նշեց նա։

Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները տրամադրված են անել ամեն ինչ, որպեսզի պահպանեն նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դա նրանց հաջողվելու է, մանավանդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ՀՀ թեկնածուն վայելում է ռուսական զինվորական շրջանակների հարգանքն ու վստահությունը։ Բայց մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթի

տեղեկություններով՝ ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել։ Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է։

Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր՝ հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ։ Եվ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու մասին։ Ասել է թե՝ կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսեւորում էր։ Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը։

Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի, նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը (պետք է արդեն արած լինեին), իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի։ Այս դեպքում հնարավոր է կանխել շահարկումները։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930