Փարիզում ATP «Masters»-ի եզրափակչում Նովակ Ջակավիչին հաղթելուց հետո ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտած վարկանիշային դասակարգման ցուցակում 18-րդից բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով թոփ 10-յակին, որը կազմում են Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա), Խուան Մարտին դել Պորտոն (Արգենտինա), Ալեքսանդր Զվերեւը (Գերմանիա), Քեւին Անդերսոնը (ՀԱՀ), Մարին Չիլիչը (Խորվաթիա), Դոմինիկ Տիմը (Ավստրիա), Քեյ Նիսիկորին (Ճապոնիա) եւ Ջոն Իզները (ԱՄՆ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ