Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ տրամաբանական է քաղաքական ուժերի հնարավոր դասավորության, նաև նոր իշխանության ահռելի վստահության և գերակշռող հաղթանակի ֆոնին նոր ընդդիմության մասին քննարկումների փորձը: Հասկանալի է, որ հանրային ակտիվ խմբերից շատերին հուզում է հարցը, թե խորհրդարանում անխուսափելի ճնշող մեծամասնություն կազմող ուժին ինչ ուժ է լինելու հակակշիռ, ընդդիմություն, այլընտրանք:
Այս խոսակցությունները, սակայն, ունենալով ռացիոնալ մոտիվներ, իրականում քննարկման փուլում արդեն աստիճանաբար տեղափոխվում են իռացիոնալ դաշտ՝ գերազանցապես հայտնվելով իներցիոն կամ «դասագրքային» ռեժիմում, կտրվելով իրականությունից: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության գործընթացից վեց ամիս անց խոսել նոր իշխանությանն այլընտրանքի և այդ այլընտրանքը արտահերթ ընտրության գործընթացում տեսնելու, շոշափելու մասին, այդքան էլ իրատեսական չէ և չի արտացոլում այն հանրային տրամադրություններն ու հոգեվիճակը, և այն քաղաքական իրականությունը, որ կա Հայաստանում: Ավելին, հաշվի չի առնվում նաև այն, թե ինչպիսի՞ իրականությունից է Հայաստանն անցում կատարել նոր իրավիճակ և մոտենում խորհրդարանի արտահերթ ընտրությանը:
Բանն այն է, որ քանի դեռ չի ավարտվել հեղափոխությունը, չի կարող առաջանալ այլընտրանք, որքան էլ դրա մեծ ցանկություն լինի: Վերջին հաշվով, հասարակությունն ինքը դուրս է տեսական, քաղաքագիտական այդ պահանջների և դատողությունների շրջանակից ու գտնվում է հեղափոխական գործընթացի և դրա միջոցով իր օրակարգն առաջ տանելու հունի մեջ: Այդ համատեքստում հանրության ճնշող մեծամասնությունն ակնկալում է նախորդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ հասարակական և հեղափոխական հաղթանակի վերջնական ամրագրում, ամբողջացում:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում