Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մինասյանի պաշտպան. «Առաջադրված մեղադրանքը անհիմն է». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 06,2018 11:25

Արա Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե իր պաշտպանյալը թաքնվե՞լ է նախաքննական մարմնից, կամ պատշաճ ծանուցվե՞լ է։ Պատասխանեց, որ նախաքննական գաղտնիք է՝ միաժամանակ նշելով, թե կոնկրետ դիտարկումները իրենք կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրել են։

– Պարոն Ղազարյան, Արա Մինասյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի վերաբերյալ։

– Այդ մասով ես ձեզ որեւէ դիրքորոշում, տեղեկատվություն չեմ կարող հայտնել։

– Այսինքն, չեք էլ ասում՝ մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։

– Այդ մասով ես որեւէ տեղեկատվություն չեմ կարող ասել, բայց հայտարարություն տարածվել էր մեր կողմից, որտեղ նշել էինք, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է, հիմնավոր կասկածի վերաբերյալ դիտարկումներ արվել են նաեւ կալանքի միջնորդության քննության ժամանակ, որը, ինչպես տեղյակ եք, դատարանը մերժել է։

– Քննչական կոմիտեն նշում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը Մինասյանի առնչության վերաբերյալ։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ փաստական տվյալների մասին է խոսքը։

– Իհարկե, կալանքի միջնորդությանը կից վարույթն իրականացնող մարմինը որոշակի նյութեր ներկայացրել է, բայց այդ մասով ես չեմ կարող դիրքորոշում հայտնել, ինչո՞ւ, որովհետեւ նախաքննական գաղտնիքը հրապարակելու համար զգուշացված եմ, բայց կարող եմ հայտնել, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է։

– Նախաքննական մարմինը Մինասյանին կալանավորելու ի՞նչ հիմքեր է ներկայացրել։

– Չեմ կարող ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է, դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, այդ մասով իրավունք չունեմ հրապարակել։

Պարոն Ղազարյան, ՔԿ-ն նշում է, որ Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա թաքնվել է քննությունից եւ պարզ չէ նրա գտնվելու վայրը։ Ձեր պաշտպանյալին ծանուցում ուղարկվե՞լ է, եւ արդյո՞ք նա թաքնվել է քննությունից։

– Մեր դիրքորոշումը կալանքի քննության ժամանակ ներկայացրել ենք, կոնկրետ դիտարկումներ չեմ կարող կատարել՝ կրկին նախաքննական գաղտնիությունից ելնելով, որովհետեւ որպես փաստաբան ես պարտավոր եմ հարգել նախաքննական գաղտնիքը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930