Հայտնի մարդիկ շարունակում են միանալ #SaveAmulsar արշավին։ Այս անգամ ի պաշտպանություն Ամուլսարի տեսաուղերձ է հղել Սեդա Գպրանյան-Մելքոնյանը (Մոնթե Մելքոնյանի կինը)։
Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ վերջին տասնամյակներում կառավարական մարմինները ժողովրդին պատկանող տարածքները հանձնել են սեփական շահերի համար։ Ամուլսարի պարագայում ևս ակնհայտորեն այն հանձնված է սեփական շահեր հետապնդող կազմակերպություններին՝ առանց բնակչության ապագան նկատի ունենալու։ Այս ծրագիրը կարող է իսկապես անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի ջրերի վրա, և համաշխարհային ջրազրկվող երկրների այս տագնապներին ընդառաջ իսկապես անընդունելի է, որ մեր ոչ հարուստ ջրային պաշարները վտանգվեն այսպես։ Քանի որ շատ ուշ չէ, հանքի շահագործումը տակավին դեռ սկսված չէ, իսկապես հույս ունեմ, որ ներկա կառավարությունը կկարողանա ետ կանգնել այդ ծրագրից և ձևը գտնել հրաժարվելու համար՝ մանավանդ որ տեղի բնակչության և բնության շահերը չի հետապնդում այդ ծրագիրը։
Եկե՛ք նժարի վրա դնենք մի բան․ ժամանակավորապես աշխատատեղեր ստեղծող և մի քանի անհատ մարդկանց միլիոններն ավելացնող մի ծրագիր, որն անդառնալի հետևանքներ պիտի ունենա Հայաստանի բնության և գալիք սերունդների վրա։
Արդյոք կարժե՞․․․
https://www.facebook.com/armecofront/videos/334879270609026/
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն