Նոյեմբերի 5-ին, ժամը 16:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 44 շենքի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել` 17:29-ին: Թիվ 44 շենքի 13-րդ, 14-րդ և 15-րդ հարկերում այրվել են գազի հաշվիչները (5 հատ), էլեկտրական լարեր (մոտ 4 գմ), դռները (3 հատ) և աղբը (մոտ 2 խմ):
Պարզվել է, որ կան ծխահարված, վատ ինքնազգացողությամբ քաղաքացիներ: Գ. Կ.-ն (ծնվ. 1957 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ երկու երեխաների (2 և 6 տ ) տվյալները և տեղափոխման վայրը չի հաջողվել պարզել:
ՀՀ ԱԻՆ