Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը. Ermenihaber

Նոյեմբեր 05,2018 23:13

Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընի պատրաստած Հայոց ցեղասպանության և հնչակյան կուսակցության հայտնի գործիչներից Փարամազի (Մատթեոս Սարգսյան) վերաբերյալ «RED» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել է «Թուրքական և քրդական համայնքի համերաշխության կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաև իր գրքերն է մակագրել:

Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելույթում նշել է, որ ծայրաստիճան կարևոր են, որ այս տեսակ ճշմարտությունները  ջրի երես դուրս գան և հավելել, որ Աքընի կատարած աշխատանքը նույնպես կարևոր փաստաթղթի դեր է կատարում:

Ֆիլմի դիտումից հետո հեղինակ Աքընը անդրադառնալով 1915թ. Ստամբուլի Բեյազետ հրապարակում Փարամազի և 19 հեղափոխական գործիչների կախաղան բարձրացվելուն, շեշտել է, որ չպետք է ստվերել պատմության էջերը:

Աքընի փոխանցմամբ` նա նաև ուսումնասիրություններ է կատարել հայ կանանց շարժման վերաբերյալ:

Հեղինակի կարծիքով` մեծ խիզախություն է պահանջվում խոսել հայերի նկատմամբ կիրառված ճնշումների և ցեղասպանության քաղաքականության մասին:

Աքընը պատմել է, երբ հետազոտությունների ընթացքում իրեն հարցրել են, «հայ է, թե՞ ոչ… կամ հայ ես, կամ էլ թաքցնում ես, որ հայ ես». այս ամենը ապացուցում է, թե ինչքան ծանր են եղել հայերի նկատմամբ ճնշումները:

Փարամազը ծնվել է Մեղրիում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883)։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ 1897 -ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան սուլթանությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։

Փարամազը և 19 ականավոր հնչակյան գործիչներ 1915 թվականի հունիսի 15-ին Կ.Պոլսի Բեյազիդ հրապարակում կախաղան են բարձրացվում:Նրանք իրենց կյանքը նվիրել էին հայերի ազատագրական պայքարին, իսկ 1913-ի սեպտեմբերին Ռումինիայում կայացած Հնչակյան կուսակցության համագումարի ժամանակ վճռել էին սպանել Ադանայի կոտորածների հեղինակ երիտթուրքական պարագլուխներին:

 

Աղբյուր`    Evrensel

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930