Լրահոս
Օրվա լրահոսը

22 տարվա ազատազրկում «Իսլամական պետության» 22-ամյա հայ համակրին

Նոյեմբեր 05,2018 21:12

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ին 22 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանին։ 20 տարի նախատեսվել է սպանություն կատարելու, երկու տարի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։

Հիշեցնենք՝ «Արման Ջանջուղազյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:

22-ամյա Արմանը մեծացել է Հունաստանում, նա այդ օրը Գյումրի էր եկել Ստեփանավանից և իրեն բերման ենթարկող ոստիկաններին հայտնել էր, որ ինքը մուսուլման է, «Իսլամական պետության» համակիր է։

Դատական նիստերը ընթանում էին դռնփակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930