Խանտի-Մանսիյսկում ընթացող նոկաուտ համակարգով շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում այսօր խաղացվեցին թայ-բրեյքի պարտիաները:
Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիեկյանը, որ երեկ երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի էր արել Թրանգ Թհան Հոանգի հետ, այսօր թայ-բրեյքի առաջին պարտիայում պարտվեց, իսկ երկրորդում բաժանեց միավորը:
Այսպիսով, Էլինան տանուլ տվեց մրցապայքարը՝ 1,5:2,5, եւ դուրս մնաց աշխարհի առաջնությունից:Նախորդ օրը առաջնությանը հրաժեշտ էր տվել նաեւ Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ