Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության

Նոյեմբեր 05,2018 19:44

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից բխող կատարվելիք միջոցառումները, որոնք ներառված են հայկական կողմի մշակված ճանապարհային քարտեզում:

Ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների շրջանակներում Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության: ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջև փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման և շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:

Նիստի ավարտին մասնակիցները նաև մտքեր են փոխանակել առաջիկայում եվրոպական կողմին ներկայացվելիք ճանապարհային քարտեզի կառուցվածքի որոշ մանրամասների շուրջ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930