Լրահոս
Օրվա լրահոսը

18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկատու

Նոյեմբեր 05,2018 19:03

2020 թվականից հանրապետության 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկ վճարող: Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։
Նրա խոսքով, բոլոր նրանք, որոնք ունեն՝ ՀԾՀ՝ Հանրային ծառայությունների համարանիշ՝ ID քարտ, նրանց բոլորի համար պետք է պատրաստվի հայտարարագիր:

«Դա կտա համատարած, եկամուտների հայտարարագրում»,-պարզաբանեց Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այդ ID քարտերը լինելու են կուտակային եւ դրանք կարդացող սարքերը իրենք են բաժանելու տնտեսվարողներին. «Որտեղ որ կգնան առեւտուր կանեն, հսկիչ դրամարկղային մեքենան կիդենտիֆիկացնի գնորդին եւ, երբ մենք գնանք հաց առնելու, մեզ մոտ, հարկային համակարգում ձեր եւ իմ անվան դիմաց հացի արժեքը կգրանցվի որպես գնված արժեք: Հետո,  տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կկատարենք, դրա՝ առաջին տարվա համար 1 տոկոսը կվերադարձնենք, երկրորդ տարին՝ 2 տոկոսը կվերադարձնենք, 3-րդ տարին՝ 3 տոկոսը»:

Դավիթ Անանյանի խոսքով, այդ ID քարտերի հիման վրա ստեղծված հայտարարագրերը, որը պետությունը պատրաստելու է եւ ներկայացնի քաղաքացուն, քաղաքացին այդտեղ տեսնելու է, որ եթե իր համընդհանուր եկամուտների 23 % պետությունը ուզում է հարկել,ապա տարվա կտրվածքով կատարված գնումների 1% վերադարձնում է հետ:

«Արդյունքում բոլորիս դարձնում ենք հարկ վճարող եւ ոչ միայն հարկ վճարող: Բոլորս ազգովի դառնում ենք հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ»,-ասաց պարոն Անանյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930