Աշգաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր Հայաստանից մրցահարթակ մտավ հաղթողի հիմնական հավակնորդ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հայ ծանրորդը պոկում վարժության մեկնարկային քաշ պատվիրել էր 171 կգ, սակայն նրա բոլոր երեք մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին ու զրո ստացավ: Անդրանիկը հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ