«Սասնա Ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀ-ում ԵՄ դեսպանն այն կարծիքին է, որ Հայաստանի հասարակությունը, ընտրողը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է նրանց տեսնել խորհրդարանում կամ քաղաքականությունում:
«Կան երկրներ, որոնք դրանց միջով ավելի սուր մեթոդներով են անցել»,-ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երեւանի մամուլի ակումբի նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թեմայով սեմինարի ժամանակ:
Դեսպանը բերեց Իսրայելի եւ Իռլանդիայի օրինակը՝ «Իսրայելական պետության ստեղծողների մեծ մասը քաղաքական գործիչներ են, որոնք բռնությամբ պայքարի մեջ են եղել: Իռլանդիայում ավելի վատ է՝ քաղաքական գործիչները, որոնք ղեկավար պաշտոններում էին, իրենց երիտասարդ տարիներին նման գործընթացներում էին: Այնպես որ, դուք եք որոշելու՝ ընդունո՞ւմ եք նրանց: Հասարակությունը, ընտրողը պետք է որոշի: Նույնը՝ համաներման մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսրայելի եւ Իռլանդիայի օրինակները, բացայայտօրէն – եւ առարկայականօրէն – , սխալ են:
Այդ երկիրներու պարագային, նիւթի առարկայ գործիչները բնաւ չեն յարձակած իրենց երկրի պետական կառոյցներուն վրայ, զէնք չեն բարձրացուցած իրենց պետութեան դէմ: Անոնք գործած են իրենց այն պետութիւններու կազմութենէն առաջ, եւ յանուն անոնց կազմութեան: (Ոչ թէ պատկերաւոր կամ հռետորական կերպով, այլ իսկապէս, բառացիօրէն: Այստեղ լուրջ ենք խօսում) :
Այսինքն, Պարոն դեսպանին այդ օրինակները ի զօրու են Արցախի պարագային: Բայց ոչ, Հայաստանի այս նոր կուսակցութեան:
Աւելցնենք որ «պետական շարունակականութիւնը» իսկ չկոտրուեցաւ այս պարագային, նոր վարչակարգի գոյացումով:
Այս ամենով հանդերձ, անշուշտ թէ վերջին խօսքը, այս նիւթին մէջ եւս, Հայաստանի քուէարկողներունն է: Քանի որ դուք-էք-տէրերը-ձեր-երկրին, ուրեմն կերտեցէք այն երկիրը որ կ’ուզէք, եալլա: Տեսնելով թէ ինչպիսի անձեր տեղաւորուած են այժմ պետական բարձրագոյն պաշտօններու վրայ, ինչո՞ւ այդտեղ չհասնին նաեւ այդպիսի պատճառներով բանտ նստած եւ անկէ նոր դուրս ելածները… Այսպիսի դեսպաններ ալ կու գան ձեզ կը լոլլոզեն, տգէտ բնիկներու տեղ կը դնեն, այդպիսի աժան «բաղդատականներով»… որպէսզի դուք ձեզ Իզրայէլ կամ Իռլանդա կարծէք, ուրախանաք…