Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԷՑ-ում մինչեւ տարեվերջ 150 աշխատող կկրճատվի. Գարեգին Բաղրամյան

Նոյեմբեր 05,2018 17:57

Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում մինչեւ տարեվերջ աշխատանքից կազատվի 150 աշխատող։ Այս մասին այսօր ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Նրանց կրճատումով որեւիցե կերպ չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը, մինչդեռ կազդի ԲԷՑ-ի արտադրանքի սակագների վրա, հավաստիացրեց Գարեգին Բաղրամյանը: Նաեւ ծախսերի օպտիմալացում կլինի:

ՀԱԷԿ-ում էլ նոյեմբերի 1-ից աշխատակիցների ատեստացիա է անցկացվում: Այնտեղ էլ կրճատումներ կլինեն, բայց Գարեգին Բաղրամյանը ձեռնպահ է մնում ասել, թե ի՞նչ չափով կլինեն կրճատումները:

Ի դեպ, աշխատանքից ազատված աշխատակիցները մեկ տարի ստանալու են աշխատավարձը 100 տոկոսով, իսկ հաջորդ տարին՝ 50 տոկոսով: «Սա «Տաշիր» ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային քաղաքականության պարտադիր բաղադրիչն է կազմում»,- ասաց ՀԷՑ-երի ղեկավար Կարեն Հարությունյանը`պատասխանելով Վարդեւան Գրիգորյանի հարց-հորդորին`թեկուզ համակարգի շահույթի հաշվին մարդկանց փողոց չնետել`առանց այլընտրանք առաջարկելու։

Սեպտեմբերին ավարտվել են նաեւ Երեւան ՋԷԿ-ի վերազինման աշխատանքը: Ըստ նախատեսվածի Երեւան ՋԵԿ-ը յոթ մեգավատ էլեկտրաէներգիա պետք է ավել արտադրեր: Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ, երեկվա դրությամբ 14 մեգավատ է ավել էներգիա արտադրել: ՋԷԿ-ում նաեւ վերազինումից հետ կապիտալ նորոգումների ժամկետն է երկարել`4 տարուց 6 տարի դառնալով: Այդ մասով նույնպես ծախսերի կրճատում կլինի եւ խնայված գումարը կուղղվի սակագնի նվազեցմանը:

Գարեգին Բաղրամյանը չառարկեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, որ «թոփ-մենեջմենթի» արդյունքում հնարավոր կլինի փետրվարի 1-ից ռեզերվների հաշվին սակագնի թեկուզ փոքր վերանայում անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930