Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական է տվել Աշոցքի համայնքապետը․ «Ես չեմ կարող գլուխս կախ ման գալ փոխվարչապետի կամ մարզպետի առաջ»

Նոյեմբեր 05,2018 17:29

Այսօր սեփական դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել Աշոցք համայնքի անկուսակցական ղեկավար Արթուր Ալոյանը։ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել պատճառը։

-Պարոն Ալոյան, ինքնակա՞մ եք հրաժարական ներկայացրել, թե՞ ձեզ ստիպել են հրաժարական տալ։ Ձեր կենսագրություն մեջ նշված էր, որ կուսակցական չեք, այդպե՞ս է։

-Ես 13 տարի ղեկավարել եմ համայնքը ու անկուսակցական եմ եղել, որևէ կուսակցության հետ կապ չունեմ, հողի հարկերը չեն հավաքվել, պլանները 50 քանի տոկոս են կազմում, չեմ կարողացել հավաքել ժողովրդից, դիմում եմ գրել։

-Աշոցքի բնակիչները դժգոհում են, որ այս տարածքը գրեթե դատարկվում է, շատերն են գնում արտագնա աշխատանքի, մարդիկ աղքատ են, հարկերը 100 տոկոսով չհավաքագրելու պատճառը օբյեկտիվ չէ՞։

-Գիտեք ինչ, անցած տարի էլ էին արտագնա աշխատանքի գնում, անցած տարի այս նույն ժամանակահատվածում 100 տոկոսով հավաքել ենք, չեմ ասում օբյեկտիվ չէ պատճառը, բայց անցած տարի հաջողվեց հավաքել։

-Ձեզ հաստատ չեն ստիպե՞լ հրաժարականի դիմում գրել։

-Բացառված է, մեկն ու մեկը չի ասել աչքիդ վերևը ունք կա, մեկն ակնարկ չի արել, հավատացեք, ազնվությամբ եմ ասում, ես դիմում եմ գրել։ Եթե աշխատանքս չեմ կարող կատարել, մարզխորհրդի նիստին փոխվարչապետը կամ մարզպետն ասում են՝ տղերք ջան, դուք չեք աշխատում, ձեր սեփական եկամուտները չեք հավաքագրում, դա ինձ վրա ազդել է, այդ պատճառով դիմում գրեցի։ Ժողովրդից էլ զոռով չեմ կարող հավաքել, չեմ կարող վատություն անել ժողովրդին։

Ժողովուրդը միշտ էլ աղքատ է Աշոցքում, բայց միշտ հավաքել ենք, այս տարի ընդգծված չեն տալիս, աղքատ են, չունեն, սպասում են՝ զիջեն։ Ավելի ճիշտ հեղափոխությունից հետո սպասում են զիջեն, բայց միայն մեր տարածքում են սպասում, մյուս տարածքներում չեն սպասում։

-Ձեր դիմումը ստորագրվա՞ծ է արդեն։

-Այո, իմ դիմումը ստորագրված է, ամեն ինչ նորմալ է, ես չեմ նեղվում։

Նշենք, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի որոշմամբ Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Ջիվանի Մանուկյանը ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930