Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Գրիգորյանը հերքում է, որ Հանրայինի «newsroom»-ում ժողով է արել ու ասել՝ Նիկոլի հետ հանդիպել եմ, հարցերս լուծել եմ

Նոյեմբեր 05,2018 17:15

Այսօր լրագրողները Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին հարցրեցին՝ երկրում իրավիճակ փոխվեց, հեղափոխություն եղավ, ձեզ ինչո՞ւ չազատեցին աշխատանքից: Նա պատասխանեց. «Ինձ չազատեցին: Գտան, որ ես աշխատում եմ նորմալ, իրականացնում եմ Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը նորմալ: Եթե աշխատանքից ազատեին, դուք կտեսնեիք»:

Հարցին՝ տեղեկություն կա, որ Հ1-ում նյուզրումում հավաքել եք աշխատակիցներին ու ասել՝ «Ես Նիկոլի հետ խոսել եմ, իմ հարցերը լուծված են, այնպես, ես եմ որոշում, թե այստեղ ով պետք է աշխատի», նման ժողով եղե՞լ է՝ նա պատասխանեց, որ նախ, ժողով չի արել արդեն 3 ամիս է. «Երբ ես newsroom-ում առաջին անգամ ժողով եմ արել, ներկայացրել եմ Վահագն Թեւոսյանին, շատ ուրախ եմ, որ նա է աշխատում, որովհետեւ բավական արդյունավետ եւ օպերատիվ է: Առհասարակ ես սովորություն չունեմ մարդկանց անունով դիմեմ, ես դիմում եմ պարոն-ով: Ինձ համար ստատուսը շատ կարեւոր է եւ ես իմ տեղակալներին եւս դիմում եմ պարոն-ով»:

Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հատկապես 6 ամիս առաջ հանդիպում չի ունեցել, մեկ անգամ է հանդիպել միայն, որը եղել է ֆինանսական ժողով- քննարկում:

Լրագրողները հարցրեցին Հանրայինում չարաշահումներից: Նա պատասխանեց. «չարաշահումներ» տերմին գոյություն չունի:. «Կա քրգործ հարուցված փաստի առիթով, դա չի նշանակում, որ քրգործ է հարուցված Հանրային հեռուստաընկերության նկատմամբ, հարուցված է փաստի առիթով: Հանրայինն իր գործառույթներում չի թերացել»:

Հարցին՝ Հանրայինի վերնախավում պաշտոնանկություններ լինելո՞ւ են՝ նա պատասխանեց. «Եթե դուք համարում եք Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը վերնախավ, այս պահի դրությամբ ես նման տեղեկություն չունեմ»:

Նա ասաց, որ բոլորն աշխատում են շատ լավ, արդյունավետ. «Մենք հետաքրքիր օպտիմիզացիա ենք ունեցել, կառուցվածքային փոփոխություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930