Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ամենաշատ ձայներ հավաքած գործարար պատգամավորն ԱԺ ընտրություններին չի մասնակցի

Նոյեմբեր 05,2018 16:16

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի տարբեր կուսակցությունների գրասենյակների ու առանձին պատգամավորների հետ կապ հաստատելով՝ հարցախույզ անցկացրեց, թե ովքե՞ր են հավակնում լինել ապագա խորհրդարանում։

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն այս թեմայի շուրջ խոստացավ խոսել շաբաթվա վերջում։

Մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու ամենաշատ ձայներ հավաքած (14399 ձայն Ա․Ն․) գործարար պատգամավոր Արման Սահակյանը հաջորդ խորհրդարանում չի լինի։

Սուքիաս Ավետիսյանը նույնպես տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը ևս չի առաջադրվի։

Մարտուն Գրիգորյանը նշեց, որ դեռ ոչինչ հստակ չէ։ Հիշեցնենք, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններում նա  ևս ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էր ընդգրկված, սակայն խորհրդարան մտավ միայն վերջերս, Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո ու  անմիջապես դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից։

Գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որն անկուսակցական է, Շիրակի մարզում կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշային թեկնածուներից։

Արթիկից ու Անիի տարածաշրջանից 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանի հեռախոսահամարն էլ անհասանելի էր։ Մենք տեղեկացանք, որ նա Հայաստանում չէ, Անապայում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930