Այսօր ԱԺ-ում լրագրողները կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեցին՝ սոցցանցերում արդեն քննադատություններ են հնչում՝ ՔՊ-ի ցուցակի հետ կապված, մասնավորապես, ասում են, որ ցուցակում վարկաբեկված անձինք կան, ՀՀԿ-ի «խաժամուժն» է գալիս եւ լցվում ՔՊ-ի ցուցակ, ի՞նչ է կատարվում իրականում՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք այդ մեկնաբանություններին ինչի չենք անդրադառնում, որովհետեւ մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում, պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան: Ես կոչ կանեմ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, գնահատականներ կարող եք տալ, թե ինչ խաժամուժ է այդ ցուցակում: Ես կարծում եմ, այդ ցուցակը ձեզ դուր կգա»:
Մեր հարցին՝ 3-4 ՀՀԿ-ականներն ովքե՞ր են, որ ցուցակում պետք է լինեն՝ նա պատասխանեց՝ կհրապարակենք, կիմանաք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ