Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը վստահեցնում է՝ Արամ Սարգսյանի հետ չի վիճել. «Որեւէ խնդիր չկա»

Նոյեմբեր 05,2018 15:50

«Հանրապետություն» կուսակցությունը մեր գործընկերն է, մենք իրար չենք լքել»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ոչ թե «Լույս» դաշինքով, այլ առանձին, ասաց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա մեկնաբանեց մամուլում առկա որոշակի տեղեկություններն այն մասին, որը ինքը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին առաջարկել է հանդես գալ ԼՀ-ի ցուցակով, Սարգսյանն էլ չի համաձայնել, այդ պատճառով քաղաքական գործիչները «բաժանվել» են:

«Եղել են ոչ միայն մեր կուսակցությունների, այլեւ դաշինքի՝ ուժերի ցուցակներով մասնակցելու մասին քննարկումներ: Այլ քննարկումներ էլ են եղել: Մի տեղ կարդացի, որ վիճել ենք, բայց նման բան չի եղել: Որեւէ խնդիր չկա»,-վստահեցրեց Էդմոն Մարուքյանը:

Ապա նա շեշտեց, որ ԼՀ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ միասին «Լույս» դաշինքով հանդես է գալիս Երեւանի ավագանիում. «Երեւանի մասին գաղափարները կյանքի են կոչվելու»:

Մարուքյանի գնահատմամբ՝ ԼՀ-ն, «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրն» իրենց առաքելությունն ավարտել են «Ելք» դաշինքի կազմում եւ հիմա առանձին են փորձում ուժերը սպասվելիք ընտրություններում. «Այստեղ ահավոր բան չկա: Կուսակցությունները համապատասխան ներուժ ունեն: Մեր միջեւ ապագայում գործակցության հնարավորությունը սպառված չէ: Մենք երկար ճանապարհ ենք անցել միասին»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ափսոսանք հայտնող արձագանքներ է լսել այն փաստի շուրջ, որ ԼՀ-ն առանձին է պատրաստվում ընտրություններին, սակայն համոզված է՝ այդ պարագայում էլ կուսակցության հնարավորությունները չեն նվազում:

https://www.youtube.com/watch?v=ddawZCMdv5E

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930