Օրեր անց, ինչպես տեղեկանում ենք մամուլի հրապարակումներից, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները դարձյալ պատրաստվում են ավտոերթով հասնել Արցախ: Թե՛ իմ հեղինակային հաղորդումներում և թե՛ բազմաթիվ հարցազրույցներում միշտ ասել եմ, որ բարձր եմ գնահատում Ժիրայր Սեֆիլյանի վաստակը՝ որպես ազատամարտիկ, անձամբ կռվել եմ նրա հրամանատարությամբ, հարգում եմ ու կիսում իմ մարտական ընկերների՝ օրենքի ու արդարության երկիր կառուցելու ցանկություններն ու նպատակները, սակայն ՊՊԾ գնդի հայտնի դեպքերը, որ որակվեցին՝ որպես «սասնա ծռություն», ես, ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը, չեմ ընդունել և չեմ ընդունելու:
Երբ տղերքն անազատության մեջ էին, հաճախ զերծ եմ մնացել քննադատություն հնչեցնելուց, չեմ ցանկացել որևէ կերպ վնասել կամ խանգարել նրանց: Ոչ միայն ես, այլև իմ շատ մարտական ընկերներ ու քաղաքացիներ դատապարտեցինք նախորդ իշխանությունների անօրինական վարքագիծը, ապօրինի հետապնդումները Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ:
Բայց այսօր, տեղի ունեցած իշխանափոխությունից և «Սասնա ծռեր»-ի ազատ արձակումից հետո, ուղտին նստած՝ կուզեկուզ անելը, դատապարտելի երևույթների մասին չբարձրաձայնելն ու երկակի վարք դրսևորելն՝ ինձ համար անընդունելի է:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյան
Ժամանակն է ճիշտ խոսալու ու պարզելու թե ինչու իսկական կռվողները լռում են իսկ Արցախյան պատերազմի կցորդները մինչեվ հիմա կոկորդ էն պատռում ու ամպագորգոռ ելույթներ ունենում ու անտեսելով ՀԱՅ ազգին:
Պարոն Սարգսյանը, իր խոսքում հակասում է ինքն իրեն՝ ասելով, թե Արայիկ Խանդոյանը հայի վրա չէր կրակի: Եթե հայի վրա կրակել ասելով նկատի ունի ՊՊԾ գնդի հանդեպ «Սասնա Ծռերի» գործողությունները, ապա բոլորին հայտնի է, որ Արայիկ Խանդոյանը այդ գործողությունների անմիջական մասնակիցն ու դեմքերից մեկն է եղել: Հետևություն, արդյո՞ք պարոն Սարգսյանի ամբողջ խոսքը հակասական չէ, արդյո՞ք անկեղծ է, իսկ դիրքորոշումը ճիշտ: Ամեն մեդալ երկու երես ունի: Բարձրացված հարցին երբ մյուս երեսից ես նայում, այլ պատկեր է երևում: