Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզում ներդրումների հետ կապված ակտիվություն է նկատվում

Նոյեմբեր 05,2018 15:39

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների, խորհրդականների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարան այցի, «Ռադ Սանե ԱՏՏԻ» իրանական հոլդինգի համահիմնադիր Արայիկ Ասրյանի հետ հանդիպման, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկված հարցերի մանրամասները:

-Առհասարակ, մեր մարզում ներդրումների հետ կապված ակտիվություն է նկատվում: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ակտիվորեն աշխատել այս դաշտում, աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենա բիզնես ծրագրեր իրականացնել մարզում,-ասաց մարզպետը:

Ըստ համակարգման ոլորտների, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին անդրադարձան մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ոլորտների, խոսեցին կատարված աշխատանքների, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Մասնավորապես Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Արեն Եղիազարյանը և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը նշեցին, որ հետևողական աշխատանքներ են տարվում պարտուսից դուրս մնացած երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ: Ա. Եղիազարյանը զեկուցեց նաև, որ այս տարվա 3-րդ եռամսյակում 5 անչափահաս է հաշվառվել, որոնցից 2-ը՝ հանցագործություն կատարած, 1-ը՝ զանցանք, 1-ը՝ թափառաշրջիկ, 1-ը՝ անօթևան, ընտանիքը լքած: Գ. Տոնոյանն իր հերթին նաև տեղեկացրեց, որ դպրոցները աշնանային արձակուրդներից հետո արդեն սկսել են ջեռուցման սեզոնը: Խնդիրներ կան միայն Նեղոց և Ահնիձոր համայնքների դպրոցներում, որոնց, ֆինանսական միջոցների սղության պատճառով, գնված փայտի քանակությունը կբավականացնի մինչև հունվար: Մարզպետը հանձնարարեց խնդրի լուծման տարբերակներ առաջարկել:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նույնպես զեկուցեց, որ ճանապարհների պահպանության նախապատրաստական աշխատանքները, ձմռան սեզոնի հետ կապված, իրականացվել են: Նա նաև նշեց, որ մարզում բոլոր շինաշխատանքները վերահսկողության տակ են:

Ըստ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանի, տասը ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 87,2 տոկոս: Նա հայտնեց, որ մինչև 60 տոկոս հավաքագրում է ապահովել ընդամենը 12 համայնք: Մարզպետը հանձնարարեց աշխատանքներ տանել թերացող համայնքների հետ:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930