Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից:
Ղրղզական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օթունբաևն իր հերթին վստահեցրել է, որ հնարավոր ամեն ջանք կներդնի՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ