Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության դերակատարությունը կարող է վերցնել «Երկիր ծիրանին». Վարդան Խաչատրյան

Նոյեմբեր 05,2018 14:02

Նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ իշխանությանը հին Ընտրական օրենսգրքով ընտրության գնալը ձեռնտու չէ:

«Հեռատես իշխանությունը պետք է ձևավորի այնպիսի խորհրդարան, որը ի վիճակի է սպասարկել թե՛ ներքին քաղաքականության անկախացումը, թե՛ արտաքին քաղաքականության ճկունությունը, այդպիսի դաշտ փաստացի չի ձեւավորվելու»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Վարդան Խաչատրյանը:

Թե ինչու իշխանությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալման դեպքում կրկին չդիմեցին ժողովրդի աջակցությանը, ոտքի հանելով, բանախոսն ասաց՝ ամեն անգամ դիմել այդ գործիքին, երեւի թե այդքան էլ ցանկալի չէ, որովհետեւ վաղ թե ուշ այդ ուժն էլ մաշում է:

ՀՀԿ-ն կլինի՞ ընդդիմություն նոր խորհրդարանում հարցին, նախկին պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժի դերը կստանձնի, բավականին բարդ է պատկերացնել՝ ինչպես կարող են իրականացնել ընդդիմության դերակատարությունը»:

Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժի դիրքում հնարավոր է լինի «Երկիր ծիրանի» կուսակցությունը. «Հաշվի առնելով վերջերս այդ կուսակցության կողմից արված ծայրահեղ քննադատությունները, կարելի է եզրակացնել, որ այն կարող է լինել այդ դիրքում»:

Հարցին, թե չունի՞ մտավախություն, որ խորհրդարանում կլինի միակուսակցություն, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ միակուսակցական կլինի խորհրդարանը: Նույն հարաբերակցությունը լինել չի կարող»:

Նրա համոզմամբ՝ ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի, որովհետեւ այն ուժերը, որոնք կարող են բերել այդ իրավիճակի, այդպիսի որակներ, ցանկություն չունեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930