Հասարակական տրանսպորտում հաճախ կարելի է հանդիպել Հայ առաքելական եկեղեցու քարոզչական նյութերի: Դրանցով սեր, բարություն, հավատարմություն ու հնազանդություն է քարոզվում: Սակայն եկեղեցու հոտի որոշ հետեւորդներ այնքան էլ «հնազանդ չեն». ընդդիմանում են, կասկածի տակ են առնում սուրբ խոսքերը տարածողներին: Ավտոբուսում փակցված՝ «Միայն ձեր շահը մի փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ. Փիլիպեցիներ 24» քարոզչական հերթական նյութի տակ ուղեւորներից մեկն իր հավելումն է կատարել. «Ով էլ ասի՞»:
Էլ ո՞վ պիտի ասի՝ Հայ առաքելական եկեղեցին:
Արդեն տրանսպորտում էլ ինչ տեսնում են՝ «քոմենթում են»:
Լուսանկարը ՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
03.11.2018