Լրահոս
Օրվա լրահոսը

Ալան Պարիսը հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով

Նոյեմբեր 05,2018 10:41

Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը, ով մեր երկրում էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով, հիացած է հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով: Դիրիժորը նոյեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ղեկավարեց Կամերային նվագախմբի համերգը՝ ներկայացնելով Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները:

Ալան Պարիսը փաստում է՝ Կամերային նվագախումբը շատ լավ կոլեկտիվ է և շատ հետաքրքիր էր աշխատել երաժիշտների հետ:

«Սա իմ առաջին փորձն էր Հայաստանում աշխատել հայ երաժիշտների հետ: Բեյրութում արդեն հասցրել եմ հայերի հետ աշխատել: Ես բարձր եմ գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, նրանք լսում էին միմյանց և դիրիժորի դիտողությունները: Դա շատ կարևոր է: Ծրագիրը նոր էր նրանց համար, և նրանք հաջողեցին»,-նշում է Պարիսը՝ հավելելով` երաժիշտները լավագույնս ներկայացան՝ կատարելով ինքնատիպ ծրագիր:

Ֆրանսիացի մաեստրոն առաջին անգամ էր Հայաստանում: Խոստովանում է՝ փորձերով պայմանավորված՝ շատ բան չի հասցրել բացահայտել, բայց ամեն օր զբոսնել է քաղաքում: Պարիսը փաստում է՝ ընդամենը 2-3 օր մեր երկրում մնալով հասկացավ, որ մարդիկ շատ հանգիստ են, քաղաքակիրթ, ինչը շատ կարևոր է իր համար: Երևանից բացի եղել է նաև Զվարթնոցի և Էջմիածնի Մայր տաճարներում ու պարզապես հիացած է կառույցներով:

Հավելենք, որ ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը 1968-ին առաջին մրցանակի է արժանացել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր:

Վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր երկրներում, նաև միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: 2016-ից Բեյրութի ESA Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930