Սա Խաչանովի կարիերայում առաջին հաղթանակն է «Masters 1000» մրցաշարերում:
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստից Փարիզի ATP Masters մրցաշարի եզրափակչում ընդամենը 1 ժամ 39 րոպե պահանջվեց աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստին 7:5, 6:4 հաշվով պարտության մատնելու համար: Սրանով Խաչանովը «վրեժխնդիր եղավ» նրանից այս տարի Ուիմբլդոնում կրած պարտության դիմաց: Իսկ մինչ այդ, այստեղ Կարենը պայքարից դուրս էր թողել ATP վարկանիշի top-10 երեք թենիսիստի՝ Ջոն Իզներին, Սաշա Զվերեւին եւ Դոմինիկ Տիմին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ