Խանտի-Մանսիյսկում այսօր կայացան նոկաուտ համակարգով ընթացող շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության առաջին շրջանի երկրորդ պարտիաները: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն այս անգամ սպիտակներով ոչ-ոքի արեց Աննա Ուշենինայի հետ եւ երկու պարտիաների 0,5:1,5 արդյունքով չհաղթահարեց մեկնարկային փուլը:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանի եւ Թրանգ Տհան Հոանգի դիմակայությունը կրկին ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը 1:1 է, եւ մրցակիցները հաղթողին պետք է որոշեն թայ բրեյքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ