Անհրաժեշտ մթերքները
Թարմ լոլիկ-1-2 հատ
Սխտոր- 1-2 գլուխ
Ձիթապտղի յուղ- 4-5 ճաշի գդալ
Գինու քացախ-1-2 ճաշի գդալ
Դդումի սերմ-2 ճաշի գդալ
Աղ, պղպեղ- ըստ ճաշակի
Թարմ կանաչիներ՝ մաղադանոս, համեմ, սամիթ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոբին մաքրեք, պոչերը կտրեէ, լավ լվացեք, լցրեք ոչ շատ խորը կաթսայի կամ նույնիսկ՝ թավայի մեջ, վրան մեկ բաժակ ջուր լցրեք, աղ արեք, կափարիչը փակեք եւ դրեք կրակին: 5 րոպեից խառնեք, որ տակի լոբիները գան վերեւ, վերեւինը՝ ներքեւ, իսկ 10-15 րոպեից, երբ դեռ գույնը չի փոխել, անջատել: Ստուգեք պատրաստվածության աստիճանը, եթե դեռ շատ պինդ է, կափարիչը փակ թողեք եւս 10 րոպե, իսկ եթե փափկել է այնքան, որ ատամի տակ չի խրթխրթում, ուրեմն՝ պատրաստ է: Հանեք, լցրեք քամիչի մեջ, թողեք մոտ կես ժամ՝ քամվի եւ չորանա:
Այդ ընթացքում մաքրեք եւ լավ լվացեք կանաչին, լոլիկը, սխտորը: Բոլորը շատ մանր կտրտեք:
Լոբու մի մասը լցրեք աղցանամանի մեջ, վրան լցրեք դդումի սերմերի, կտրատած կանաչու, մանր կտրատած լոլիկի եւ ճզմած սխտորի մի մասը: Ապա ավելացրեք լոբու մնացած մասը, վրան՝ մնացած լոլիկը, սխտորը, կանաչին եւ դդմի սերմերը: Քացախն ու ձիթայուղը իրար հետ լավ խառնեք, ավելացրեք նաեւ համեմունքները եւ լցրեք լոբու վրա: Աղցանամանը ծածկեք սննդի թաղանթով եւ դրեք սառնարան՝ ամենաքիչը 4-5 ժամով, բայց ցանկալի է առնվազն մեկ գիշեր:
Մատուցելուց առաջ կարող եք մի քիչ էլ ձիթայուղ ավելացնել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ