Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում այսօր մեկնարկել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, մասնակցում է Երեւանի եւ հինգ մարզերի շուրջ 150 պատանի լողորդ:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատանիների առաջնությունը նպաստում է երկրի համար կիրառական նշանակություն ունեցող մարզաձեւի տարածմանն ու զարգացմանը, հանրապետության հեռավոր մարզերում բնակվող տաղանդավոր երեխաների բացահայտմանը: «Ինձ ուրախացնում է, որ նմանատիպ մրցումներին նոր լողավազանների շահագործումից հետո արդեն երկրորդ տարին մասնակցում է Իջեւանը, իսկ այս տարի նրան միացել է նաեւ Հրազդան քաղաքը: Դա հնարավոր է դարձել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տրամադրած միջոցներով այդ քաղաքներում տարիներ ի վեր անգործության հետեւանքով ամբողջովին քայքայված լողավազանները հիմնանորոգելու շնորհիվ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ