Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու «Գալա» խմբակցությունն առաջարկում է Գյումրու մանկապարտեզները Երեւանի օրինակով դարձնել անվճար

Նոյեմբեր 03,2018 23:54

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը առաջիկա նիստի օրակարգ է մտցրել ՀՀ նոր կառավարությանը ուղերձով դիմելու երկու նախագծեր:

Դրանցից մեկով ՀՀ կառավարությանն առաջարկվում է  1988 թ-ի ավերիչ երկրաշարժի 30 ամյա տարելիցին ընդառաջ Գյումրիում անօթեւանության խնդրի լուծման օպտիմալ եւ արժանապատիվ ճանապարհ:

Երկրորդ նախագիծն առաջարկում է Գյումրու մանկապարտեզները Երեւանի օրինակով դարձնել անվճար, ծնողներին ազատել ծնողական վարձավճարից:

Վերջին առաջարկությամբ հանդես էինք եկել դեռ 2017 թ-ի նոյեմբերին: Սակայն մեկ տարի առաջ ուղերձի այս նախագիծը չընդունվեց, քանի որ Գյումրու ավագանու մեծամասնությունը ձեռնպահ քվեարկեց:

Նախագծին կողմ քվեարկած ավագանու անդամներն / ԳԱԼԱ, ՀՎԿ, ԲՀԿ/ իրենց անունից ուղերձ հղեցին ՀՀ կառավարությանը, սակայն այն ժամանակ ՀՀ կառավարությունը մերժեց այն՝ հիմնավոր բացատրություն չտալով:

ԳԱԼԱ-ի նախագծերը կլսվեն ավագանու հանձնաժողովներում, այնուհետ՝ ավագանու նիստում նոյեմբերի 12-ին: Հավանության արժանանալու դեպքում Գյումրու ավագանին ուղերձները կհղի նոր Կառավարությանը:

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930