Ղազախստանի վարչապետի հետ խոսեցինք այնտեղից Հայաստան բենզին և ցորեն ներկրելու հնարավորության մասին։ Նաև նշեցի, որ մեր համար անընդունելի է Ղարաբաղյան հիմնախնդրի ընդգրկումը այնպիսի կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը։
Այնուհետ մասնակցեցի ԱՊՀ կառավարությունների նեղ և լայն կազմերով քննարկումներին, ստորագրեցի մի շարք փաստաթղթեր (ստորագրվող փաստաթղթերից երկուսը չստորագրեցի)։
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀՀ առաջին փոխվարչապետ