Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի իրավունքների երաշխավորման եւ նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցության նպատակով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:
Գրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Կարեն Ղազարյանի ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել մտահոգություններ, որ իրենց որդին ենթարկվում է վատ վերաբերմունքի եւ խոշտանգման:
Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություն