Խանտի-Մանսիյսկում այսօր մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով:
Առաջին շրջանի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղում էին սեւերով: Էլինան ոչ-ոքի արեց Հոանգ Թրանգ Տհանի հետ, իսկ Լիլիթը պարտվեց Աննա Ուշենինային:
Վաղը մրցակիցները կհանդիպեն երկրորդ անգամ: Մեր շախմատիստուհիները կխաղան սպիտակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ