Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Բանակից հետո բալետի պարողների 90 %-ը չի վերադառնում»

Նոյեմբեր 03,2018 19:18

Օրերս լեգենդար բալետմայստեր Հենրիխ Մայորովը, խոսելով բալետի հայ պարողների մասին, մտահոգություն էր հայտնել  որ նրանք բանակ զորակոչվելով՝ կորցնում են իրենց որակները:

Aravot.am-ի հետ զրույցում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը խոսելով նույն խնդրի մասին՝ նշեց, որ շուտով պարող մի քանի տղաների կզորակոչեն բանակ. «Մեկը Րաֆֆի Գալստյանն է՝ առաջատար մենակատար, մենակատար Արամ Խաչիկօղլյանը, Գրիշա Սարգսյանը: Ռազմիկ Մարուքյանին արդեն զորակոչել են, մյուսն էլ Էդգարն է, որի ազգանունն այս պահին չեմ հիշում…Մեր թատրոնի պոտենցիալն այդքան մեծ չէ, եւ եթե մենակատարները զորակոչվում են բանակ, արդեն ներկայացումներ էլ չեն կարող կայանալ»:

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ դիմել են հնարավոր բոլոր ատյաններին, սակայն խնդիրը չի լուծվել: «Ոչ ոք բանակից չի խուսափում, ուղղակի լավ կլիներ, որ տղաներին գործուղեին թատրոն: Օրինակ Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» անսամբլ գործուղում են, նվագախմբեր գործուղում են, բայց մեր թատրոն չեն գործուղում, ինչո՞ւ… Մենք չունենք այդ դիապազոնը, որ ապահովենք նոր ներկայացում եւ հիմա եթե այս տղաներին էլ բանակ տանեն, ոչ ոք այլեւս չի գա, լավագույններն էլ կթողնեն կգնան երկրից: Ես երեսուն տարի ոլորտում եմ եւ գիտեմ, որ բանակից հետո 90 %-ը չի վերադառնում»,-ցավով փաստեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930