Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիները Մաշտոցի պողոտայի նոր այգու մասին՝ զբոսաշրջիկները մեր երկիր այցելելիս, գոնե մայրաքաղաքում էլ գեղեցիկ բան կտեսնեն

Նոյեմբեր 03,2018 18:07

«Հոգնել ենք սրճարանների քանակից, պետք է այսպիսի ազատ, կանաչ հարմարավետ այգիներ շատ լինեն մեր քաղաքում: Զբոսաշրջիկների համար,նույնպես, հետաքրքիր կլինի: Մեր երկիր այցելելիս գոնե մայրաքաղաքում էլ ինչ-որ բան կտեսնեն, ոչ թե միայն քաղաքից դուրս գնալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիա Մակունցը, որն այսօր ընտանիքով այցելել էր Մաշտոցի պողոտայում գտնվող նորակառույց այգին: Շուտով վերակառուցված այգին իր դռները կբացի մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի առաջ՝ բոլորովին նոր լուծումներով ու լուսային շատրվաններով:

Ջուլիա Մակունցի խոսքով,այսպիսի այգիները նախ՝ քաղաքն են գեղեցկացնում, իսկ որ ամենակարեւորն է երեխաների, մեծահասակների ժամանցը կազմակերպելու համար հարմարավետ պայմաններ են ապահովում:

 

Այգին վերակառուցվել է զրոյից, ամբողջությամբ պատված է գրանիտե սալիկներով, ողջ երկայնքով մեկ տեղադրվել են հարմարավետ նստարաններ:
Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Տաշիր ընկերությունների խմբի ֆինանսավորմամբ:

Նորակառույց այգուն թարմություն են հաղորդում մոտ 90 մետր տարածք զբաղեցնող շատրվանները: Այգու տարածքը ամբողջությամբ լուսավորված է:

Այգու կողքով անտարբեր չէին անցնում նաեւ զբոսաշրջիկները:

Արտերկրից ժամանած Ալեքսանդր Սպիցը ընկերների հետ լուսանկարվեց, ապա ասաց, որ այն շատ հարմարավետ է, շատրվաններն էլ՝ հետաքրքիր լուծումներով.«Կարծում եմ գիշերն էլ այստեղ շատ գեղեցիկ կլինի: Այդ պատճառով գիշերն էլ կգանք»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930