Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել:
Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար:
Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:
Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի և «Հին Երևան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե