Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը 26-ամյա Միսաքին էլ բերեց հայրենիք. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Մոսկվայից ժամանած երիտասարդ  քաղտեխնոլոգի հետ

Նոյեմբեր 03,2018 14:32

26-ամյա Միսաք Պալոյանը ամիսներ առաջ, որպես շարքային ցուցարար, Ռուսաստանի Դաշնությունից եկավ Հայաստան, մասնակցեց ինչպես բնորոշում ենք՝ թավշյա հեղափոխության բոլոր արարներին, թողեց իր կայուն աշխատանքն ու ծրագրերը, որոշեց հաստատվել հայրենիքում և իր գիտելիքներն ի սպաս դնել՝ «Նոր Հայաստան»-ի զարգացման գործին:

Միսաքն ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ՝ քաղտեխնոլոգ է: Մինչ հեղափոխության մեկնարկը, ինչպես ինքը պատմեց, Մոսկվայից առիթ է ունեցել զրուցելու Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու տեղի ունեցող իրադարձություններն ու հետագա անելիքները: Հետո էլ՝  օգնել է Մոսկվայում բողոքի ձայն բարձրացրած, հեղափոխությանն աջակցած երիտասարդներին՝ թե՛ հանրահավաքների, թե՛ հետագայում օրինապահների հետ ունեցած խնդիրների ժամանակ:

Այս օրերին Միսաքը դիմել է արդեն նախկին վարչապետ, այժմ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին  և սպասում է ընդունելության՝ իր մտահոգություններով կիսվելու, ծառայություններն ու իմացություններն առաջարկելու համար:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. оган says:

    уровень журналиста-никарагуа

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930