Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք ռուսին բռնաբարողին գտեք». Գյումրիում փակել են դատախազության դիմացի փողոցը

Նոյեմբեր 03,2018 14:27

Գյումրիում ռուս կնոջը բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ըստ հարազատների` նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին  տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ: «Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում, ոնց կարող են անմեղ տղայի հեղինակության հետ խաղալ: Ոչ մեկիս չեն հարցաքննել: Հիշում եք, մեր հային Ռուսաստանում խալաթ հագցրեցին, իսկ քննչականում տեսնեիք ինչ հյուրասիրության էին կազմակերպել ռուսներին, եթե իրար հետ գործ են անում, ուրեմն Գյումրիում ոչինչ չի փոխվել: Չեն կարող աշխատել, թող հրաժարական տան. Ինչպես երևում է հեղափոխությունը Գյումրի չի հասել: Ոչ մեկիս չեն հարցաքննել:

էս ինչ կինո է, եթե էդ կնոջը բռնաբարել են, թող գնան բռնաբարողին գտնեն: Փողոցը չենք բացի մինչև մեր տղային ազատ չարձակեն»: Հարևանների ասելով` տղան պարկեշտ վարքագիծ ունի, նա նոր է նշանվել, պատրաստվում են հարսանիքին: Մայրը հայտարարեց, որ եթե հարցին անհապաղ լուծում չտան, հացադուլ կհայտարարի, իսկ հարազատները նշեցին, որ կտեղափոխվեն Երևան ու կփակեն կառավարության շենքը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930