Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Փոլադյան. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի ելույթը»

Նոյեմբեր 03,2018 14:02

ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նոյեմբերի 3–ին, հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե դատավորները հրաժարվել են քննել ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը։ «Այս պահին գործը դեռեւս գտնվում է դատարանում, տեղեկություն չունեմ՝  դատական ակտ կայացվել է: Ինչ վերաբերվում է այն հարցին՝ դատավորն իրավունք ունի հրաժարվել, թե ոչ, գործում է ինքնաբացարկի ինստիտուտը, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատավորն իրավունք ունի օգտվել իր այդ իրավունքից»,-ասաց Փոլադյանը:

Նա հավելեց, որ իր ունեցած տեղեկություններով դատավոր է փոխվել: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանին են անդրադարձ եղավ: Ասաց, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, դատավորն  էլ իր տեսակետը հայտնել է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախկինում զանգեր եղե՞լ են դատավորներին, իսկ հիմա չկան, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը: Դատական դեպարտամենտի ղեկավարն ի պատասխան ասաց. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը, կխնդրեմ հարցը ուղղել հասցեատիրոջը»:

Նա նաեւ հավաստիացրեց, որ ԲԴԽ-ն յոթ ամսվա ընթացքում դատավորի գործունեությանը միջամտելու ահազանգ չի ստացել: Ասաց նաեւ, որ հեղափոխությունից հետո դատական համակարգն աշխատում է բնականոն հունով, հետեւություններ են արվել ընդհանուր իրավիճակից, եւ արդյունքը կերեւա առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930