ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների համատեղ նիստի ժամանակ նշեց, որ ԱԺ լիազորությունների ապահովում ծրագիրը միտված ԱԺ ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթների պատշաճ ապահովմանը:
Նրա խոսքով ծրագրում ընդգրկված է չորս միջոցառում, իսկ դրա համար նախատեսված է 5 միլիարդ 254 միլիոն դրամ գալիք տարվա բյուջեով:
«Դա 399 մլն դրամով ավել է նախորդ տարվա բյուջեից, ինչը կապված է ֆինանսների նախարարի կողմից նշված նյութական միջոցների ավելացմամբ, որոնք ուղղված են պարգեւավճարների համար»,-ասաց Արա Սաղաթելյանը:
Նա նշեց չորս միջոցառումները, որոնք են՝ ԱԺ գործունեության ապահովումը, օրենսդրական, վերլուծական, ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերումը, դա 4 միլիարդ 968 միլիոն է, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում մասնակցությունը 180 մլն է, ԱԺ աշխատակազմի վերապատրաստումը 1 միլիոն 211000 է, ԱԺ տեխնիկական հագեցածության բարելավումը 104 մլն միլիոն է: Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանը, այն 3 միլիարդ 632 միլիոն է:
Նա նշեց, որ ունենալու են առնվազն 48 հերթական , 23 արտահերթ նիստ, 28 խորհրդարանական լսումներ, 25 բրիֆինգներ:
Ասաց, որ նախատեսում են գույք ձեռք բերել, օպտիկամալուխային ցանց կառուցել եւ սերվերային համակարգը կարգի բերել: Նշեց, որ շատ կարեւոր խնդիր ունեն, որոնք վտանգի տակ են դնում ԱԺ գործունեությունը: Դրանք , ըստ Սաղաթելյանի կապված են շինությունների կապիտալ եւ ընթացիկ վերանորոգման հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ