ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին քիչ ժամանակ են թողել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես անձամբ իրականում մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, կցանկանա հանրային սատարում, աջակցություն իր լեգիտիմությանը»,- ասել է Գրեմինգերը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի քննարկման հարթակում:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ