Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսությունը շատ լավ ստացվեց, ու մենք ստացել ենք բավարար հստակ տրամաբանության ըմբռնումներ ՌԴ-ի հետ. ԱԳՆ խոսնակ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 03,2018 11:10

«ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցից հետո կրքերը չեն հանդարտվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Երբ նա հայտարարեց, «եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։

Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը»: ՀՀ-ն այս աղմկահարույց հայտարարությանը որեւէ կերպ չարձագանքեց: Փոխարենը մեր երկրի «իրավունքները փորձեց պաշտպանել» մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնությունը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունների մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ որակելով. «Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»: Ու այս իրավիճակում հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ լուռ մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ով փոխանցեց. «Ջոն Բոլթոնի այցի վերաբերյալ բավարար մեկնաբանություններ են եղել բոլոր մակարդակներով, ինչպես գիտեք, այդ հարցին համապարփակ անդրադարձել է նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատարը, ուստի ավելացնելու ոչինչ չունենք»: Հիշեցնենք՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել էր. «Երկխոսությունը շատ լավ ստացվեց, ու մենք ստացել ենք բավարար հստակ տրամաբանության ըմբռնումներ ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերություններում, ԼՂ կոնտեքստում, Թուրքիայի հետ հարաբերություններում: Զրույցը եղել է շատ ավելի լայն, գեոստրատեգիական»: Սակայն այդպես էլ ոչինչ չի ասել մեր ներքին գործերի մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930