Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյտինգային համակարգը բարդություններ է ստեղծում բոլորի համար, այդ թվում ՀՀԿ–ի. «Փաստ»

Նոյեմբեր 03,2018 11:04

Ռեյտինգային համակարգն, այս առումով, լինելով ծուղակ, հուսանք նաև կիրառվելով վերջին անգամ՝ եզակի դրական գործառույթ է ստանձնում՝ նմանատիպ ուժերին հուշելով քաղաքական կյանքի մասնակցության իմաստը: Այո, այդ համակարգը բարդություններ է ստեղծում բոլորի համար, այդ թվում ՀՀԿ–ի, չնայած շատերը հակառակն են պնդում: Դժվարություններ այն առումով, որ այդ համակարգը ստեղծված էր տեղերում ֆինանսական լծակների ազդեցությամբ ձայներ հավաքելու համար, իսկ ներկայիս քաղաքական իրավիճակը բացառում է այդ լծակների էական դերակատարումը: Բայց այսքանով հանդերձ, այն ուժերը, որոնք մտել են ընտրապայքարի մեջ ու առերեսվել են եղած իրավիճակին, առնվազն պատրաստակամություն են հայտնել չտրտնջալու, որովհետև հասկանում են, որ քաղաքականությունը ի վերջո հենց ռեսուրսների պայքար է անկախ ընտրակարգից:

Այս իմաստով բավական ռեալ են այն պնդումները, որ նոր խորհրդարանում հայտնվելու ամենաշատ շանսերն ունեն հենց ՔՊ–ն, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն: Կանխատեսումներ անելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հենց այս ուժերն են, որ նախ ունեն ռեսուրսներ, երկրորդ՝ չեն տրտնջում ու պատրաստվում են ընտրապայքարի: Մյուս ուժերը մինչև ԸՕ շուրջ քննարկումները հույսեր էին փայփայում, որ Փաշինյանը իրենց կօծի ընդդիմության տիտղոսով ու կօգնի հայտնվել ԱԺ–ում, իսկ այդ հույսերի չարդարացումից հետո էլ զբաղված են կա՛մ այս կամ այն անցողիկության պոտենցիալ ունեցող ցուցակներում տեղ փնտրելով, կա՛մ էլ տողատակով իշխանությանը իրենց մասին չմտածելու համար մեղադրելով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930